«Ժամանակ». Արամ Սարգսյան. «Ծառուկյանն ինձ չի զարմացնի, ես Արտաշես Գեղամյան եմ տեսել»

«Ժամանակ»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադառնալով հոկտեմբերի 24-ի կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի ելույթներին ասել է. «Իմ կյանքում, դժբախտաբար, դիրքորոշումները փոխած մարդկանց թիվը ավելի շատ է, քան սեփական դիրքորոշման մնացածները: Ես աշխատում եմ փայփայել, գուրգուրել այն մարդկանց, ովքեր իրենց դիրքորոշման մեջ մնացին: Մարդիկ կան, որոնք պարտվել չեն սիրում, ուղղակի չեն կարողանում պարտվել իմ կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զուտ այդ առումով ուզում է հաղթող լինել, հաղթող լինել ցանկացած գնով: Ես իրեն հաջողություն եմ մաղթում»:

Գագիկ Ծառուկյանի մասով Արամ Սարգսյանը նշել է. «Իշխանություններին քննադատել կամ ասել՝ դուրս կգամ փողոց իշխանափոխություն կանեմ՝ դրանով ինձ չես զարմացնի, ես Արտաշես Գեղամյան եմ տեսել: Իշխանությունների վերաբերյալ այնպիսի ելույթներ եմ լսել եղբայրներից սկսած ծնողներով վերջացրած: Ինձ զարմացնել չի լինի, մանվանդ Գագիկ Ծառուկյանի ասած շատ անմեղ բաներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում