Վրաստանը վտարել է 42 օտարերկրացու․ նրանց թվում են Ադրբեջանի ութ անչափահաս քաղաքացիներ

Վրաստանը վտարել է 42 օտարերկրացու․ նրանց թվում են Ադրբեջանի ութ անչափահաս քաղաքացիներ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար ապրիլ և մայիս ամիսներին երկրից վտարել է 42 օտարերկրացու։

Այդ մասին նշված է Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է գերատեսչությունը, վերջին երկու ամիսներին 42 քաղաքացիների մի մասը Վրաստանը լքել է ինքնակամ, մյուսները ՝ պարտադրաբար։

Վրաստանից վտարվածների թվում կան Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ։

Հաղորդագրության մեջ շեշտված է, որ վտարվածների մեջ են նաև Ադրբեջանի ութ անչափահաս քաղաքացիներ, որոնք ժամանել էին Վրաստան առանց իրավական հիմքի և ներգրավված էին «տարբեր հակահասարակական գործունեության մեջ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում