Google-ը տևական ժամանակ հավաքագրել է օգտատերերի անձնական տվյալները

Google-ը տևական ժամանակ հավաքագրել է օգտատերերի անձնական տվյալները

Հանրահռչակ Google ընկերությունը տարիներ շարունակ հավաքել է օգտատերերի անձնական տվյալները, ձայնագրել անգամ երեխաների ձայնը։ Այդ մասին հաղորդում է  404 Media կայքը՝ վկայակոչեով Google-ի ներքին տվյալների բազան։

Համաձայն այդ բազայի՝ հինգ տարվա ընթացքում՝ 2013-2018 թվականներին, Google-ի աշխատակիցների կողմից անձնական տվյալների պահպանման և օգտագործման հազարավոր դեպքեր են արձանագրվել։

«Տվյալները, որոնք ստացել է 404 Media-ն, ներառում է անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության հարցեր, որոնց մասին հաղորդել են հենց Google-ի աշխատակիցները։ Դրանք վերաբերում են Google-ի սեփական արտադրանքներին և տվյալների հավաքման մեթոդներին»,-գրում է աղբյուրը։

Բազայում ներառված է նաև  Waze-ի օգտատերերի հասցեների բացահայտման դեպքը, ավելի քան մեկ միլիոն օգտատերերի էլեկտրոնային փոստերի հասցեների գաղտնազերծումը Socratic կրթական հավելվածում և այլն։

Հիշեցնենք, որ դեռևս չորս տարի առաջ ԱՄՆ-ում հայց էր ներկայացվել Google-ի մայր ընկերության՝ Alphabet Inc.-ի դեմ: Կորպորացիան մեղադրվում էր տարբեր հավելվածների օգտատերերին լրտեսելու մեջ։

Տվյալների հավաքագրումն ընկերությունն արել է անգամ այն ժամանակ, երբ օգտատերերը «ինկոգնիտո» ռեժիմում են աշխատել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում