Իսրայելական օդուժի հարվածները մոտենում են Թուրքիայի սահմաններին
05/06/2024 16:52
Նմանատիպ
Սիրիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իսրայելն օդային հարվածներ է հասցրել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպի նահանգի ուղղությամբ։
Ըստ մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտոնի՝ օդային գրոհի հետևանքով սպանվածների թիվը 12-ն է, այդ թվում՝ օտարերկրացի և սիրիացի ոստիկաններ։ Դա մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մեդիայում։ Նշվում է, որ Իսրայելի օդային հարձակումներն արդեն մոտենում են Թուրքիայի սահմաններին։
Հարձակման մասին լուրերը սկսել են տարածվել հետևյալ վերնագրերով․
«Իսրայելական կործանիչները հարձակում են իրականացրել Թուրքիայի սահմանից ընդամենը 35կմ հեռավորության վրա»։
«Իսրայելը թիրախավորել է ծայրահեղ նշանակության կետ․ նրանք մոտեցել են Թուրքիայի սահմաններին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում