Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ են դրվել Չարլզ III-ի պատկերով թղթադրամները

Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ են դրվել Չարլզ III-ի պատկերով թղթադրամները

Միացյալ Թագավորությունում արդեն շրջանառության մեջ են մտել  Չարլզ III-ի պատկերով թղթադրամները։ Դրանք աստիճանաբար կփոխարինեն ներկայումս շրջանառության մեջ գտնվողներ թղթադրամներին, որոնց վրա պատկերված է 2022թ. սեպտեմբերին մահացած Եղիսաբեթ II թագուհին։

Չարլզ III-ը երկրորդ բրիտանացի միապետն է, որի դիմանկարը հայտնվել է թղթադրամների վրա։ Առաջին անգամ միապետի պատկերը թղթադրամի վրա հայտնվել է  1960թ․  դա Եղիսաբեթ թագուհու պատկերն էր։

«Սա պատմական պահ է. մենք առաջին անգամ փոխում ենք սուվերենի պատկերը մեր թղթադրամների վրա»,- ասել է Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին։

Միևնույն ժամանակ, թղթադրամների դարձերեսին մնացել են Բրիտանիայի նախկին առաջնորդների նկարները․ ֆունտանոցի վրա վարչապետ Ուինսթոն Չերչիլն է, տասանոցի վրա՝ գրող Ջեյն Օսթինը և այլն։

Շոտլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի մի քանի բանկեր ևս, Անգլիայի բանկի հետ համաձայնությամբ,  թողարկում են սեփական՝ շոտլանդական եւ իռլանդական ֆունտերը։ Դրանց վրա, սակայն, ոչ մի հանրահայտ դեմք չկա պատկերված։

Չարլզ III-ի պատկերով թղթադրամներըի տպագրությունն Անգլիայի բանկը սսկսել է անցած տարվանից, բայց քանի դեռ ընդունող սարքեր չկային, հետաձգվել է շրջանառության մեջ դնելը։

Առաջին սերիական համարներով նոր թղթադրամների հավաքածուն որպես նվեր ստացել է Չարլզ III-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում