Արհեստական ինտելեկտի նոր գործառույթները iPhone-ում ինքնաշխատ չեն ակտիվանալու

Արհեստական ինտելեկտի նոր գործառույթները iPhone-ում  ինքնաշխատ չեն ակտիվանալու

OpenAI-ի տեխնոլոգիայով մշակված արհեստական ինտելեկտի նոր գործառույթները iOS 18 սմարթֆոններում ակտիվացնելու համար օգտատերերը պետք է iPhone-ում կարգավորումները ձեռքով անեն․ դրանք ինքնաշխատ չեն ակտիվանում։

Համաձայն  Bloomberg պարբերականի՝ գործոռույթը ձեռքով ակտիվացնելու որոշում կայացվել է Siri ձայնային օգնականի մեջ ChatGPT-ի խորը ներգրավվածությամբ, ինչն էլ իր հերթին առաջացրել է արհեստական ինտելեկտի՝ անձնական տվյալներին հասանելություն ստանալու վտանգով։ հարցին տալով նման լուծում՝ մշակողները ընտրությունը թողել են օգտատերերի վրա։

Աղբյուրի տեղեկություններով՝ որպես գործընկեր հօգուտ OpenAI-ի ընտրությունը կատարել է  Apple-ը։ Նշվում է, որ OpenAI-ն Google-ի համեմատ գործընկերության ավելի գայթակղիչ պայմաններ  է առաջարկել։

Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրները ենթադրում են, որ Apple-ի ու OpenAI-ի համագործակցությունը կարող է լինել ժամանակավոր։ Ներկա դրությամբ Apple-ը ներգրավված է սեփական խոսքյաին մոդելների մշակմամբ, ինչը մոտ հեռանկարում կարող է ներառվել Siri-ում՝ ChatGPT-ի փոխարեն։

Սպասվում է, որ Apple-ը արդեն նոր ֆունկցիայով ապահովված iOS 18-ը կներկայացնի  հունիսի 10-ին՝ WWDC 2024 խորհրդակցության շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում