«Հայկական Ժամանակ». Շինարարության ոլորտում աշխատողների թիվը կտրուկ նվազել է

ՀՀ կենտրոնական բանկը արձանագրել է Հայաստանի շինարարության ոլորտում աշխատողների թվաքանակի կտրուկ նվազում այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում: Թե կոնկրետ որքա՞ն է նվազել աշխատողների թիվը՝ ԿԲ-ն չի հրապարակել:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, ՀՀ կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ տնտեսության 4 ոլորտներում (արդյունաբերություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) բազմաթիվ տնտեսվարողների շրջանում անց է կացնում հարցումներ և կազմում «Գործարար միջավայրի ցուցանիշը»՝ ԳՄՑ-ն: Նշված եռամսյակում շինարարության ոլորտի ցուցանիշը կազմել է 34.1 միավոր, ինչը ամենացածրն է վերջին հինգ տարիների ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում