ԵՄ երկրներում այսօրվանից մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները
Նմանատիպ
Հունիսի 6-9-ը ԵՄ անդամ երկրներում անցկացվելու են Եվրախորհրդարանի ընտրություններ՝ 2024-2029թթ․ համար։ Ընտրություններն անցկացվելու են յուրաքանաչյուր երկրում՝ տվյալ երկրի օրենսդրությանը համաձայն։ Հունիսի 6-ին դրանք կանցկացվեն Նիդեռլանդերում, հունիսի 7-ին՝ Իռլանդիայում և Չեխիայում, հունիսի 8-ին՝ Իտալիայում, Լատվիայում, Մալթայում, Սլովակիայում, իսկ երկրների մեծ մասում ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին։
Այն երկրներում, որտեղ քվեարկությունը թույլատրվում է նաև էլեկտրոնային փոստով կամ օնլայն ռեժիմով, քվեարկության գործընթացը կարող է գերազանցել սահմանված ժամկետը՝ հունիսի 9-ը։ Դրա հետ կապված՝ եվրոպական որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ խոսում են հնարավոր ընտրախախտումների մասին՝ չբացառելով մի երկրում ապրող, բայց մեկ այլ երկրի քաղաքացի հանդիսացողների կրկնակի քվեարկությունը։ Դա ստուգել, ըստ ԶԼՄ-ների, հնարավոր չի լինելու, քանի որ ամեն մի երկիր ինքն է ամփոփելու իր երկրում կայացած ընտրությունների արդյունքները։
ԵՄ երկրներում ընտրության իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 375 մլն է։ Եվրախորհրդարանում 720 տեղերից ԵՄ յուրաքանչյուր անդամի համար պատգամավորների հստակ սահմանված թիվ կա՝ տվյալ երկրի բնակչության թվին համապատասխան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում