Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ ան ձրևի: Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում 7-9 աստիճանով:

Հոկտեմբերի 28-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին արևմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, մյուս շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում կա թույլ տեղումների հավանականություն: Քամին հյուսիսարևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 28-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն, նոյեմբերի 1-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, հոկտեմբերի 29-ին` +15, հոկտեմբերի 30-31-ին` +16, նոյեմբերի 1-ին` +14 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում