Միացյալ Նահանգներն ուժեղացնում է վերահսկողությունը Microsoft-ի, OpenAI-ի և Nvidia-ի հանդեպ
Նմանատիպ
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ու առևտրի դաշնային հանձնաժողովը համաձայնության են եկել, որը թույլ կտա նրանց հակամենաշնորհային հետաքննություն սկսել գերիշխող դիրք գրաված այնպիսի ընկերությունների նկատմամբ, ինչպիսիք են Microsoft-ը, OpenAI-ն ու Nvidia-ն։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Գործարքի շրջանակում ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատավորություն է ստանձնել՝ հետաքննելու և պարզելու, թե արդյոք Nvidia-ն չի խախտել հակամենաշնորհային օրենսդրությունը։ Միևնույն ժամանակ, FTC-ը կուսումնասիրի OpenAI -ի և Microsoft-ի գործունեությունը։
OpenAI -ի և Microsoft-ի համագործակցությունը ևս գտնվում է ոչ պաշտոնական վերահսկողության տակ։
Աղբյուրը նշում է, որ FTC-ի ուշադրության կենտրոնում է գտնվում նաև Microsoft-ի մոտ 650 միլիոն արժողությամբ գործարքը Inflection AI ստարթափի հետ։ Այդ ուղղությամբ ընթացող հետաքննության մասին առաջին անգամ գրել է Wall Street Journal-ը։
OpenAI-ն և Nvidia-ն անմիջապես չեն արձագանքել այդ լուրին, բայց Microsoft-ը հայտարարել է, որ կատարել է իր իրավաբանական պարտավորությունները։
Այդ քայլերը, լրատվամիջոցի գնահատմամբ, ազդարարում են արհեստական ինտելեկտի ոլորտում վերահսկողության ուժեղացման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում