Bild-ը հրապարակել է Գերմանիայի կառավարության պլանը՝ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում
Նմանատիպ
Գերմանական Bild պարբերականը հրապարակել է Կառավարության գործողությունների պլանը՝ ՌԴ հետ լայնամասշտաբ զինված հակամարտություն սկսվելու դեպքում։
Համաձայն հրապարակման՝ Գերմանիայի ամբողջ տարածքով՝ հատկապես արևելյան թևի վրա, նետվելու են ՆԱՏՕ-ի զորքերը։ Գերմանական զիինված ուժերը ևս նախատեսվում է նույն հատվածում տեղաբաշխել։ Պլանի մեջ ուղիղ կերպով ասված է, որ մի քանի ուղղություններով համաժամանակյա հարձակման դեպքում բոլորին օգնել պետությունը չի կարողանալու, ուստի մարդիկ պետք է պատրաստ լինեն հաղթահարելու դժվարությունները։
Ռմբակոծության դեպքում ապաստարանների փոխարեն բնակիչները պետք է օգտվեն շենքերի նկուղներից, ստորգետնյա կայանատեղիներից և մետրոյի կայարաններից։ Նշված է, որ անհրաժեշտության դեպքում որոշ տարածաշրջաններից պետությունը կարող է տարհանել բնակչութանը, բայց չկիսելով ընտանիքները։
Հատուկ շեշտված է՝ հիվանդանոցները պետք էպատրաստ լինեն ընդունելու մեծ թվով հիվանդներ՝ տևական ժամանակ։
Համաձայն այդ պլանի՝ պատերազմական գործողությունների ընթացքում արգելվում է Խորհրդարանի արձակումը։ Պարենի սղություն առաջանալու դեպքում համապատասխան նախարարությունը իրավունք ունի պարենամթերքի տեղաբաշխման կարգ մտցնելու։
Միևնույն ժամանակ, կառավարությունը լիազորություն է ստանում՝ ընկերություններին պարտադրելու արտադրել բացառապես ռազմական նշանակության ապրանքներ։ Ուշագրավ է նաև այն կետը, ըստ որի՝ զորակոչային տարիքի քաղաքացիները ցանկացած պահի կարող են զորակոչվել բանակ, իսկ 18 տարին լրացած ցանկացած ոք պետք է որոշակի աշխատանքում ներգրավվի՝ փռերում, հիվանդանոցներում և այլն։
Նշենք, որ նախօրեին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բեռլինը պետք է նախապատրաստվի 2029թ․ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին․ Ներկայիս պլանը, ինչպես գրում է պապրեբականաը, 1989թ․ պլանի վերամշակված տարբերակն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում