Ներկայացվել է աշխարհում առաջին՝ 13 դյույմանոց սենսորային էկրանով համակարգիչը
Նմանատիպ
MSI ընկերությունը Computex 2024 ցուցահանդեսին ներկայացրել է MEG Vision X AI խաղային համակարգիչ, որի կաղապարի մեջ ներկառուցված է 13,3 դյույմանոց սենսորային էկրան։ Դա նմանատիպ առաջին անհատական համակարգիչն է։ Այդ մասին հայտնում է iXBT հարթակը։
Նորույթը լիարժեք համակարգային բլոկ է, որի դիմացի հատվածն ամբողջությամբ զբաղեցնում է էկրանը, որը կարելի է օգատգործել նաև որպես մոնիտոր։
MEG Vision X AI-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ունի ներկառուցված արհեստական ինտելեկտ՝ տեղային նեյրոցանցով։ Էկրանի մեջ ներդրված AI Engine համակարգը թույլ է տալիս ավտոմատ կերպով օպտիմացնել սարքավորման կարգավորումները՝ առավելագույն արտադրողականության հասնելու համար։ Արհեստական ինտելեկտն ունակ է նաև գեներացնել պատկերները, տեքստը, փոխազդել չաթ-բոտերի հետ և կատարել այլ գործառույթներ։ Բացի այդ, անհատական համակարգիչը արձագանքում է ձայնային հրահանգներին։ Համակարգչի վաճառքի գինը, ըստ աղբյուրի, պարզ կդառնա աշնանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում