WhatsApp-ում կներդրվի արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված օգնական

WhatsApp-ում կներդրվի արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված օգնական

WhatsApp-ը կթողարկի արհեստական ինտելեկտի (ԱԻ) հիման վրա ստեղծված օգնական, որը կվարի բիզնես-էջերը։ Այդ մասին հայտարարել է Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Համաձայն TechCrunch հարթակի՝ մեսենջերը միանգամից մի քանի ԱԻ համակարգեր կթողարկի, որոնք կկատարեն տարբեր առաջադրանքներ՝ ներառյալ բիզնեսի հետ կապված գործառույթները։

Նեյրոցանցը կհանդիսանա որպես միջնորդ, որը հաճախորդների հետ կզրուցի, կուղղորդի ու կհետևի կոմերցիոն գործունեությանը։

Հրապարակման մեջ նշվում է, որ բիզնես-օգտատերերը կարող են ընդունել ԱԻ-ով համակարգեր՝  Facebook  և Instagram սոցցանցերում թիրախավորված գովազդների համար, որոնք էլ կվերահասցեավորվեն WhatsApp-ի չաթ-բոտ։ ԱԻ-ն կարող է նաև ավտոմատ պատասխանել օգտատերերի հարցերին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում