Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի․ Ալիև

Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից նախապայման է առաջ քաշել՝ կրկնել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, որը նախկինում էլ է հնչեցրել։

«Եթե ​​Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն ուղղակի անհնար կլինի»,- ասել է Ալիևը՝ Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է, թե Հայաստանը սահմանադրությամբ ամրագրված կետով «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից», ինչը, նրա խոսքով, անընդունելի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում