Հաջողությամբ կայացել է Starship-ի չորրորդ թռիչքը
Նմանատիպ
Starship օդանավի նախատիպը չորրորդ փորձնական թռիչքի ժամանակ բարեհաջող վայրէջք է կատարել Հնդկական օվկիանոսում։ Այդ մասին SpaceX ընկերությունը հայտնել է X (նախկին Twitter-ի) իր էջում արված գրառմամբ։
Օդանավն ուղեծիր է հանել աշխարհում ամենածանրը համարվող Super Heavy հրթիռը՝ Տեխասի Բոկա-Չիկա տիեզերակայանից։
Super Heavy -ն աշխարհում երբևէ ստեղծված ամենածանր հրթիռ-կրիչն է․ այն կարող է ուղեծիր բարձրացնել մինչև 150 տոննա բեռ մի քանի անգամ և 250 տոննա՝ մեկ անգամ օգտագործելու դեպքում։
Նախատեսվում է, որ Starship-ը կլինի բազմակի օգտագործման և կկիրառվի մերձերկրյա ուղեծիր բեռներ տեղափոխելու համար, հետագայում նաև՝ Լուսին և Մարս։
Հրթիռի և օդանավի փորձարկումներն ընթանում են արդեն մի քանի տարի։ Առաջին երկու թռիչքները ավարտվել են մինչև ուղեծիր հասնելը, երրորդ թռիչքի ժամանակ օդանավը վառվել էր մթնոլորտ մուտք գործելիս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում