Ֆրանսիան չի կռվում Ռուսաստանի դեմ․ Մակրոն
08/06/2024 13:54
Նմանատիպ
Ֆրանսիան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չի գտնվում և մտադիր է թույլ չտա որևէ էսկալացիա։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ գիծը, որը Փարիզը տանում է ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրից, նշանակում է թույլ չտալ Ռուսաստանին սահմանափակումներ դնել Ֆրանսիայի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցության վրա։
1Ուկրաինան պետք է ի վիճակի լինի՝ ապահովելու իր ինքնապաշտպանությունը»,-ասել է Մակրոնը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարել էր, որ Փարիզը ակնհայտորեն աջակցություն է ցույց տալիս կիևյան ռեժիմին և ամրագրում իր պատրաստակամությունը՝ ուղղակիորեն ներգրավվելու ռազմական հակամարտության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում