LinkedIn-ը դադարեցրել է որոշ գործիքների կիրառումը
Նմանատիպ
LinkedIn ընկերությունը դադարեցրել է այն գործիքների օգտագործումը, որոնք թույլ են տալիս անձնական տվյալները ծառայեցնել թիրախային գովազդներ բերելու համար։ Այդ մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Պատրիկ Կորրիգանը։
Այդ գործիքներից հրաժարվել LinkedIn-ը ստիպված է եղել, երբ հասարակական կազմակերպությունների բողոք են ներկայացրել ԵՄ։
Համաձայն Թվային ծառայությունների մասին օրենքի՝ օնլայն միջնորդները պարտավոր են օգտատերերին ամբողջովին հնարավորություն տալ՝ վերահսկելու անձնական տվյալները՝ ցանկության դեպքում բովանդակության մի մասը փակելով մյուսների համար։
Ընկերությանը չի թույլատրվում գովազդային նպատակով օգտագործել մարդկանց անձնական տվյալները՝ ինչպես օրինակ՝ էթնիկ պատկանելությունը, սեռական կոմնորոշումը, քաղաքական հայացքները և այլն։
Եվրահանձնաժողովը մարտին ընկերությանը հարցում էր ուղարկել՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ գործիքներ կան, որոնք թույլ են տալիս գովազդատուներին թիրախավորել LinkedIn-ի օգտատերերին՝ ըստ իրենց էթնիկ պատկանելության, քաղաքական հայացքների և այլ անձնական որակների այս կամ այն խմբում ներգրավված լինելով։
«Մենք որոշել ենք խմբագրել այդ գործիքները՝ բացառելով Եվրոպայում գովազդային լսարանի ստեղծման հնարորությունը, որը թույլ է տալիս հարթակի այս կամ այն խմբում ընդգրկված լինելու հանգամանքն օգտագործել»,-ասել է LinkedIn-ի փոխնախագահ Պատրիկ Կորրիգանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում