Ռուսաստանն ավելի քան 20 անգամ ավելացրել է զենքի արտադրությունը. Պուտին

Ռուսաստանն ավելի քան 20 անգամ ավելացրել է զենքի արտադրությունը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը ավելի քան քսան անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը, իսկ ավիացիոն տեխնիկայով բազմիցս առաջ է անցել հակառակորդից։

Նա նշել է, որ ՌԴ զինված ուժերը ոչ միայն փորձ են ձեռք բերում, այլ բարձրացնում են արդյունավետությունը, իսկ երկրի պաշտպանական-արդյունաբերական համալիրը ցուցադրում է իր արդյունավետ գործունեությունը։

«Ես արդեն բազմիցս ասել եմ և կարող եմ կրկնել, որ մենք ավելի քան քսան անգամ ավելացրել ենք զինամթերքի արտադրությունը, մի քանի անգամ գերազանցում ենք հակառակորդի հնարավորությունները ավիացիոն տեխնիկայում, զգալիորեն գերազանցում ենք հակառակորդի հնարավորությունները զրահատեխնիկայում և այսպես շարունակ և այլն: Հետևաբար, մենք նույնիսկ կարիք չունենք մտածելու այս թեմայի շուրջ (խմբ․ միջուկային հարվածների փոխանակում)»,- հայտարարել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում