Իրանում նախագահի պաշտոնի համար կպայքարեն վեց հոգի

Իրանում նախագահի պաշտոնի համար կպայքարեն վեց հոգի

Իրանում ավարտվել են արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների որակավորման գործընթացը և հայտնի են հավակնորդները։ Այդ մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոքսան Էսլամին։

Նախագահի պաշտոնի համար հայտ են ներկայացրել 20 թեկնածու, բավարարվել՝ վեցը․ նրանք են՝ ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար Մուստաֆ Պուրմոխամմադին, Ազգային անտվանգության բարձրագույն խորհդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, Խորհրդարանի ներկայիս խոսնակ Մոհամմեդ Բագեր Գալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիրեզա Զաքանին, առողջապահության և բժշխկական կրթության նախկին նախարար, պատգամավոր Մասուդ Փեզեշկիան, վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավար, Իրանի խորհրդարանի նախին առաջին փոխնախագահ Ամիր-Խոսեյն Գազիզադե Խաշեմին։

Էսլամին նաև հավելել է, որ թեկնածուների անունները հայտարարելուց հետո սկսվելու է նախընտրական քարոզարշավը, որն ավարտվելու է հունիսի 27-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում