Հայտնի են 2024թ․արհեստական բանականությամբ օժտված առաջատար սմարթֆոնները

Հայտնի են 2024թ․արհեստական բանականությամբ օժտված առաջատար սմարթֆոնները

2024թ․ շարունակում է աճել արհեստական բանակությամբ ( ԱԲ) սմարթֆոնների վաճառքը։  Gadget Bridge  պարբերականը կազմել ու հրապարակել է լավագույն սմարթֆոնների ցանկը, որոնք օժտված են արհեստական բանականության ֆունցիաներով։

Samsung Galaxy S24 սերիան՝ շնորհիվ ԱԲ գործառույթների ընդգրկուն հնարավորությունների, գլխավորում է շարքը։ Այս շարքի սմարթֆոնները իրական ժամանակում ապահովում են թարգմանություն, ստեղծում ձայնային հաղորդագրությունների համառոտ նկարագրություն, խմբագրում լուսանկարներն ու տեսանյութերը։ Galaxy AI-ի անվճար հնարավորությունները հասանելի կլինեն մինչև 2025թ․ ավարտը, որից հետո Samsung-ը պլանավորում է ներկայացնել բաժանորդագրության մոդել՝ ԱԲ ծառայությունների դիմաց։

Google Pixel 8 հեռախոսների շարքը նույնպես ընդգրկվել է ցանկում՝ իրական ժամանակում ձայնային նյութը տեքստի վերածելու գործառույթի համար։

Բացի այդ, առաջատարների ցանկում են նաև՝ Xiaomi 14-ը, OnePlus 12-ը և Vivo X Fold3 Pro-ն։ Xiaomi 14 Ultra -ն առանձնացվել է պատկերների ներկառուցված գեներատորի շնորհիվ, իսկ OnePlus 12-ը ստացել է ԱԲ հնարավորություն լուսանկարների խմբագրման համար։ Vivo X Fold3 Pro-ն ներառված է Google Gemini AI-ի ԱԲ-ի մեջ և տիրապետում է AI Note Assist-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում