Բելգիայի կառավարությունը հրաժարական է տվել
Նմանատիպ
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն հաստատել է, որ թագավոր Ֆիլիպն ընդունել է կառավարության հրաժարականը՝ այն բանից հետո, երբ իր կուսակցությունը պարտվել է հունիսի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին գրում է ТАСС-ը։
«Թագավորն ընդունել է իմ հրաժարականը։ Կառավարությունը կհամակարգի ընթացիկ քայլերը և կպատրաստի նոր ընտրությունները։ Ես կցանկանայի անկեղծորեն երախտագիտություն հայտնել մեր ընտրողներին և ակտիվիստներին։ Ընտրությունների արդյունքները հիասթափեցնող են, և ես դրա համար անձնական պատասխանատվություն եմ զգում»,-X-ի իր էջում գրել է Բելգիայի վարչապետը։
Ավելի վաղ կառավարության հրաժարականի մասին հայտնել էր RTBF հեռուստաալիքը։
Բելգիայի կառավարությունը՝ վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի գլխավորությամբ, որոշել է հրաժարական տալ խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության՝ Open VLD-ի խայտառակ պարտությունից հետո։ Միևնույն ժամանակ, Կրոոն դեռ կմնա կառավարության գլխին, քանի որ նոր կոալիցիա ձևավորելու համար կպահանջվի ամիսներ, գուցե՝ նաև տարիներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում