ՆԱՏՕ-ն օգտագործում է ԱԲ հնարավորությունները՝ ռուսական ինքնաթիռները հաշվելու համար. Bloomberg
11/06/2024 12:08
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն օգտագործում է արհեստական բանականության տեխնոլոգիաները, որոնք արբանյակային լուսանկարների օգնությամբ հաշվում են ռուսական ինքնաթիռների ու լցակայանների թիվը։ Նման պնդում, ըստ Bloomberg-ի, արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Դեյվիդ վան Վիլը։
Վիլի կարծիքով՝ արհեստական բանականության նման կիրառումը համապատասխանում է էթիկական նորմերին, քանի որ դրանց օգտագործումը չի հանգեցնում մարդկային կյանքերի կորուստների։
Միևնույն ժամանակ, բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ հուլիսին կայանալիք գաագթնաժողովին ալյանսը պլանավորում է ներկայացնել ու քննարկել արհեստական բանականության ոլոտում ռազմավարության վերանայման հարցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում