Apple-ը նոր օպերացիոն համակարգ է ներկայացրել iPhone-ի համար

Apple-ը նոր օպերացիոն համակարգ է ներկայացրել  iPhone-ի համար

Մեկնարկել է Apple-ի մշակողների համար ավանդական դարձած ամենամյա ամառային համաժողովը՝ WWDC-ն։ Միջոցառման շրջանակում ընկերությունը ներկայացրել է iOS 18 նոր օպերացիոն համակարգը, որը հասանելի կլինի iPhone 16 մոդելների ու համատեղելի այլ սարքավորումների համար։

iOS 18-ը զգալի փոփոխություններ կմտցնի աշխատանքային սեղանի առումով։ Օգտատերերը հնարավորություն կստանան ազատ կերպով տեղակայել իկոնկաները, ինչպես նաև՝ պահել միջակայքեր դրանց միջև։ Բացի այդ, հիմա արդեն հնարավոր կլինի փոփոխել նաև տարբերանշանների գույները՝ սմարթֆոնն ավելի հեշտ ու արագ նույնականացնելու համար։

Անվտանգության նոր գործառույթը թույլ կտա բլոկավորել առանձին հավելվածներ Face ID-ի միջոցով։ Հետաձգված հաղորդագրությունները նույնպես հնարավոր կլինի ուղարկել։ Օգտատերերն ավելի հեշտ կկարողանան տեքստը ձևակերպել՝ հուշող բառերի օգնությամբ։

iOS 18 օպերացիոն համակարգը թույլ կտա նաև հաղորդագրություններ ուղարկել արբանյակի օգնությամբ։ Վերջնական տարբերակը, հասանելի կլինի 2024թ․ աշնանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում