Ամստերդամը հրաժարվել է օգտվել չինական տեսախցիկներից

Ամստերդամը հրաժարվել է օգտվել չինական տեսախցիկներից

Ամստերդամի քաղաքային խորհրդի  անդամ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով պատասխանատու Ալեքսանդր Շոլտեսը հայտարարել է, որ Ամստերդամի քաղաքապետարանը դադարեցնում է օգտագործել չինական արտադրության տեսախցիկները՝ «մարդու իրավունքների և լրտեսության հետ կապված վտանգի պատճառով»։ Այդ մասին գրել է  NL Times պարբերականը։

Քաղաքային խորհրդին ուղղված նամակում Շոլտեսն ընդգծել է, որ չինական տեսախցիկները պլանավորվում է հանել կիրառումից՝ հինգ տարվա ընթացքում։

Հրապարակման մեջ նշվում է, որ ներկա պահին Ամստերդամում տարբեր առաջադրանքներ կատարելու համար օգտագործվում է 1280 չինական տեսախցիկ՝ այդ թվում ճանապարհային երթևեկությունը հսկելու նպատակով։

Շոլտեսը նշել է, որ  վտանգ կա չինական արտադրության տեսախցիկների՝ մարդու իրավունքների խախտման մեջ ունեցած մասնակցության հետ կապված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում