Ռուսաստանի ու Իրանի միջև համաձայնագրի կնքումը ձգձգվում է
11/06/2024 20:12
Նմանատիպ
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի կնքումը կասեցվել է «իրանցի գործընկերների մոտ խնդիրների պատճառով»: Այդ մասին «РИА Новости»-ին ասել է ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի պետ Զամիր Քաբուլովը։
«Համաձայնագրի ստորագրման որոշումը երբեք չի կորցրել իր ուժը և կապված չէ վերջին իրադարձությունների հետ։ Սա ռազմավարական որոշում է երկու երկրների ղեկավարության կողմից։ Գործընթացը կասեցվել է իրանցի գործընկերների մոտ առաջացած խնդիրների պատճառով, բայց չեմ կասկածում, որ մինչև համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կհարթվեն խնդիրները, և կորոշվի ստորագրման ժամանակն ու վայրը»,- ասել է Քաբուլովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում