iOS 18-ում նեյրոցանցից օգտվելու համար օգտատերերը ստիպված կլինեն հերթագրվել
Նմանատիպ
iOS 18-ում հասանելի կլինի Apple Inelligence արհեստական ինտելեկտը միայն այն օգտատերերի համար, որոնք դրա համար հերթ կկանգնեն։ Այդ մասին հաղորդում է MacRumors -ը։
Այդ պահանջը նկատել է MacRumors-ի լրագրողը՝ iOS 18-ի կոդում հայտնաբերելով «միացեք Graymatter-ի սպասման ցուցակին» հրահանգը։ Graymatter-ը Apple-ի արհեստական բանակության կոդն է։
Կոդում նաև ծանուցում է հայտնաբերվել, որում ասված է, որ Graymatter-ը փորձնական տարբերակի ռեժիմում է, ինչի պատճառով օգտատերերը որոշ դեպքերում հնարավոր է դանդաղ ստանան պատասխանները։
Apple-ը պլանավորում է Apple Intelligence ներդնել iOS 18-ի բետա տարբերակում այս ամռանը։ Ենթադրվում է, որ արհեստական ինտելեկտը կաշխատի դարձյալ նախնական տարբերակով և կպահանջվի գրանցում և հերթագրում բետա-թեստավորման ընթացքում։
Աղբյուրը նկատում է՝ հնարավոր է՝ Apple-ն այդ քայլին է գնացել, որպեսզի OpenAI-ի մոդելները կարողանան դիմանալ նոր օգտատերերի հոսքին։
Apple Intelligence օգտագործելու համար կպահանջվի iPhone 15 Pro և Mac-ի ու iPad-ի նոր տարբերակներ՝ M սերիայի չիպերով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում