Իսրայելը պատրաստվում է դուրս գալ ՄԱԿ-ի դեմ

Իսրայելը  պատրաստվում է դուրս գալ ՄԱԿ-ի դեմ

Իսրայելի իշխանությունները դիտարկում են իրենց երկրում և Պաղեստինում գործող ՄԱԿ-ի գործակալությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հարցը։ Դա, ըստ  Financial Times-ի, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես հակամարտության գոտում երեխաների վնասներ պատճառով կառույց։

Որպես պատասխան՝ Իսրայելի ղեկավարությունը հնարավոր է հրաժարվի վիզա տրամադրել ՄԱԿ-ի աշխատակիցներին, բոյկոտի կառույցի աշխատանքը բոլոր ոլորտներում՝ ներառյալ հրադադարի պահպանման նպատակով ՄԱԿ դիտրդական մարմնի գործունեությունը։

Աղբյուրը նշում է, որ ՄԱԿ-ի հանդեպ պատասխան քայլեր ձեռնարկելու հարց բարձրացվել է հունիսի 9-ին Իսրայելի կառավարության նիստին։ Հաջորդ օրն այդ հարցը ներառվել է Ազգային անվտանգության խորհդի նիստում։ Լարտվամիջոցը նաև նշում է, որ հստակ որոշում այդ առումոբվ դեռևս չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում