Երեխաներին կարգելվի WhatsApp-ից օգտվելը
13/06/2024 14:01
Նմանատիպ
Meta ընկերությանը պատկանող WhatsApp մեսենջերը նախատեսում է ներդնել օգտատերերի տարիքը ստուգելու պարտադիր պայման՝ որոշ երկրներում։ Այդ մասին գրում է WaBetaInfo պարբերականը։
Նորամուծությունը կապված է նրա հետ, որ Եվրոպայում հաստատվել է ինտերնետ ծառայություններից օգտվելու նվազագույն տարիք՝ 13 տարեկանը, բայց WhatsApp-ում այդ գործիքը դեռևս չկա։
Նոր գործառույթը նախատեսում է օգտատերերի ծննդյան օրվա, տարվա պարտադիր գրանցում, որը պահվելու է գաղտնի և փոփոխման ենթակա չի լինելու։
Ամերիկյան որոշ նահանգներում նոր օրենսդրություն է սահմանվել, որը թույլ է տալիս ստուգելու տարիքը։ Բացի այդ, վերջերս ԵՄ-ում ընդունված օրենքներն առաջնային են դարձնում անչափահասների անվտանգությունը սոցցանցերում։
Նորամուծությունը թե երբվանից կյանքի կկոչվի, դեռևս չի հաղորդվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում