Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից

Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից

Ռուս փիլիսոփա և քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, ըստ որի, Անկարան ցանկանում է միանալ BRICS-ին։

BRICS-ը Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետության անվանումների հապավումն է։ Հիշյալ երկրներն այդ կազմակերպության անդամներ են ու ամեն տարի անցկացնում են գագաթնաժողով։

Ըստ Դուգինի՝ Ֆիդանի հայտարարությունը «պատմական և, ըստ էության, բեկումնային կետ է» Անկարայի համար։

«Թուրքիան այս կողմնորոշմամբ կամրապնդի իր անկախությունը։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Թուրքիան կարողացավ հավասարակշռություն պահպանել տարբեր բևեռների միջև։ Սակայն միևնույն մարդը չի կարող միանգամից երկու աթոռին նստել։ Թուրքիայի հավասարակշռության քաղաքականությունը չի կարող այսպես շարունակվել։ Թուրքիան մոտենում է ընտրություն կատարելու խաչմերուկին»,-նշել է նա։

Դուգինի կարծիքով, եթե ​​Թուրքիան դառնա BRICS-ի անդամ, ապա այս իրավիճակը, ի վերջո, կհանգեցնի նրան, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում