Իրանի և «վեցյակի» բանակցությունները բարդ փուլում են. ամերիկացի դիվանագետ

Իրանը և միջազգային միջոնորդների «վեցյակը» Իրանի միջուկային ծարգրի շուրջ բանակցություններում մեծ առաջընթացի են հասել, սակայն առջևում դեռ շատ աշխատանք կա անելու: Այս մասին Trend գործակալության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ալան Էյրը:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի հայատարրարությունը, ով նաև «վեցյակում» ներակայցնում է ԱՄՆ-ն,Ալան Էյրը նշեց, որ մինչ նոյեմբերի 24-ը շատ բան կա անելու:

Հանդես գալով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ Շերմանը նշել է, որ միջազգային տերությունները Իրանին նախագծեր են առաջարկում, որոնք արդար են և համապատասխանում են Թեհրանի պահանջներին:

Խոսելով իրանական կողմի հայատարարությունների մասին, որ բանակցային գործընթացում որոշակի համաձայնության են հասել, Էյրը նշեց, որ իսկապես մեծ առաջընթաց կա,սակայն ընդհանուր բնույթի համաձայնությունները բավարար չեն: Այս հարցում կարևոր է համալիր համաձայանգրի բոլոր տարրեր:

Էյրը հավելել է, որ չնայած բանակցույթունների ինտենսիվությանը Իրանի և «վեցյակի» բանակցությունները գտնվում են բարդ փուլում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում