Xiaomi-ն նոր՝ բավականին հզոր սմարթֆոն է ներկայացրել

Xiaomi-ն նոր՝ բավականին հզոր սմարթֆոն է ներկայացրել

Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր՝  բավականին հզոր սմարթֆոն՝ Xiaomi 14 Civi-ն, որն ունի Snapdragon 8s Gen 3 չիպ և կրկնակի սելֆի տեսախցիկ:

Սմարթֆոնի էկրանը  6,55 դյույմանոց  է՝ LTPO OLED տիպի, պայծառությունը՝ մինչև 3000 նիտ։ նոր մոդելն ունի HDR10+ և Dolby Vision աջակցությու։  էկրանի ապակին Gorilla Glass Victus 2 տիպի է, ունի երկակի առջևի տեսախցիկի կտրվածք:

Առջևի տեսախցիկը 32 ՄՊ երկու սենսոր ունի, որոնք կարող են տեսագրել 4K տեսանյութեր՝ վայրկյանում 30 կադր արագությամբ:

Հիմնական տեսախցիկը Leica Vario-Summilux օպտիկա է։

Սմարթֆոնն ունի մինչև 12 ԳԲ LPDDR5X օպերատիվ և մինչև 512 ԳԲ UFS 4.0 ներկառուցված հիշողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում