Ռումինիան ձեռք է բերել թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը
Նմանատիպ
Ռումինական ցամաքային ուժերը ստացել են թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչուների առաջին խմբաքանակը։ Այդ մասին, ըստ ТАСС գործակալության, հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։
2022թ․ օգոստոսի սկզբին պաշտպանության նախարարությունը խորհրդարանի հավանությունն է ստացել՝ ռումինական ցամաքաին ուժերի համար 321 մլն դոլարով БПЛА Bayraktar TB2 տիպի երեք համակարգ ձեռք բերելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության տեքստի՝ այս ամսվա վերջին կամ հաջորդի սկզբին ռումինական ցամաքային ուժերը կկարողանան առաջին փորձնական թռիչքներն իրականացնել։
Գլոբալ ու տարածաշրջանային առումով առկա անվտանգային բարդ միջավայրը և Սև ծովում աշխարհաքաղաքական իրավիճակի էվոլյուցիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի՝ արևելյան ափին ամրանալու ջանքերը պահանջում են պաշտպանության բանակի դիրքերի ամրապնդում։ Այդ համատեքստում բանակը շարունակում է ձեռք բերել ժամանակակից, բարձրտեխնոլոգիական ռազմական տեխնիկա՝ ՆԱՏՕ-ի առաջ իր խնդիրներն ու պարտականությունները կատարելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Թուրքական արտադրության ԱԹՍ-ների մատակարարման պայմանագիրը նախատեսում է 2024թ․ հունիսին, սեպտեմբերին ու 2025թ․ հունվարին իրականացնել մատակարարումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում