Apple ընկերության դեմ հայց է ներկայացվել դատարան՝ խտրական վերաբերմունքի համար
Նմանատիպ
Apple ընկերության երկու աշխատակից 12 հազար կնոջ անունից դիմել են Կալիֆոռնիայի դաշնային դատարան՝ նշելով, թե ընկերությունը նույն աշխատանքի համար պարբերաբար իրենց ավելի ցածր է վարձատրում, քան տղամարդկանց։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Apple-ում ավելի քան 10 տարի աշխատող Ջաստինա Չժոնն ու Ամինա Սալդագոն նկատել են, որ աշխատակիցների ատեստացիայից հետո ընկերության տղամարդ աշխատողներն ավելի բարձր են վարձատրվում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար, քան կանայք։
Չժոյի խոսքով՝ նույն աշխատանքի համար ինքը 10 հազար դոլարով ավելի քիչ է ստանում, քան իր տղամարդ գործընկերները։ Սալդագոն էլ ասել է, որ մի քանի անգամ այդ հարցով դիմել է ղեկավարությանը և աշխատավարձի վերանայում չի եղել այնքան ժամանակ, մինչև մեկ այլ կազմակերպություն ստուգումներ չի իրականացրել։
Սալդագոն ու Չժոն հայցը ներկայացրել են ինժեներական ու մարքեթինգային բաժինների 12 հազար նախկին ու ներկա աշխատակիցների անունից։
«Կատարված նույնանման աշխատանքի համար տղամարդկանց ու կանանց նույն կերպ վարձատրելու Apple-ի անկարողությունն ուղղակի չի համապատասխանում օրենքին»,-նշել է նրանց ներկայացուցիչ Ջո Սելլերսը։
Հայցը ներկայացնողները հետամուտ են լինելու, որ դատարանն ընկերության գործողությունները համարի անօրինական և փոխհատուցում տրամադրի կանանց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում