ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին
14/06/2024 15:54
Նմանատիպ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»-գրել է ԱԳՆ խոսնակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում