Գերմանիան դեմ է արտահայտվել չինական էլեկտրամոբիլների նկատմամբ ԵՄ պահանջների խստացմանը
Նմանատիպ
Գերմանիայի կառավարությունը փորձում է կանխել ԵՄ կողմից չինական էլեկտրամոբիլների ներմուծման համար սահմանված նոր սակագների ուժի մեջ մտնելը։ Այդ մասին հայտնում է Bloomberg պարբերականը։
Բեռլինը, ըստ աղբյուրի, լավատեսական է տրամադրված, որ ԵՄ-Չինաստան ուղիղ բանակցություններն արդյունք կտան։ Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները նաև գտնում են, որ Գերմանիան ունի նաև այլ դաշնակիցներ ԵՄ-ում, որոնք նույնպես դեմ են նոր սակագների սահմանմանը։
Աղբյուրը պարզել է, որ գերմանական կառավարությունը վախենում է գերմանացի ավտոարտադրողների վրա այդ քայլի լուրջ հետևանքներից, այդ թվում՝ Volkswagen AG-ի, Mercedes-Benz Group AG-ի ու BMW AG-ի, որոնք զգալիորեն կախված են Չինաստանից ստացվող մատակարարումներից։
Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանությւան նախարար Ռոբերտ Խաբեկը պլանավորում է մյուս շաբաթ մեկնել Չինաստան՝ չինացի պաշտոնյաների հետ այդ հարցը քննարկելու նպատակով։
Հունիսի 13-ին Հունգարիայի ԱԳՆ Պետեր Սիյարտոն նույնպես հայտարարել էր, որ իր երկիրը դեմ է ԵՄ կողմից Չինաստանից էլետրամոբիլների և այլ ապրանքների ներմուծման սակագների բարձրացմանը։
Ավելի վաղ Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, նշել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է լրացուցիչ հարկային բեռ դնել չինական էկետրամոբիլների վրա՝ մոտ 25 տոկոսով ավելացնելով ներմուծման դիմաց վճարվող գումարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում