Անսովոր է այն բառապաշարը, որը գործածում եմ ու պետք է մի 20 տարվա ճգնություն, որպեսզի մաքրվեմ․ Բագրատ Սրբազան

Անսովոր է այն բառապաշարը, որը գործածում եմ ու պետք է մի 20 տարվա ճգնություն, որպեսզի մաքրվեմ․ Բագրատ Սրբազան

Երկվություն կա իմ մեջ, ի վերջո հոգևորական ծառայության իմ կոչումը լրիվ ուրիշ աստճանի վրա է, ուրիշ միջավայրում։ Անսովոր է այն միջավայրը, որում հայտնվել եմ, անսովոր է այն բառապաշարը, որը ցավոք հաճախ գործածում եմ ու դրա համար պետք է մի 20 տարվա ճգնություն, որպեսզի մաքրվեմ։ Եվ այդ երկվությունը անընդհատ բախվում է իմ մեջ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ժողովուրդ ջան, կարող էի հայտարարել՝ ինչ արել ենք միասին, հրաշալի է, մի քանի հատ էլ բարձր ձևակերպումներ տալ ու ասել՝ թողեք ես գնամ։ Բայց չէ՛, այդ պատասխանատվությունը վերցրել ենք ու մինչև վերջ էլ պետք է տանենք։ Այդ պատասխանատվությունը ոչ միայն հավաքական է, այլև պատասխանատվություն այն անձանց նկատմամբ, ովքեր անհատապես հավատացել են շարժմանը, թողել են ամեն բան ու ներգրավվել ամբողջովին»-ասաց նա։

Անդրադատնալով հետագա քայլերին, Սրբազանն նշեց, որ Բաղրամյան փողոցի այս ավանը պետք է դուրս գա, որովհետև 4-օրյա գործընթացն ավարտված է։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի հանդիպումներ կլինեն տարբեր քաղաքական ուժերի հետ ու ամբողջ շարժումը պետք է վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն և շարժումը հասցնել հաղթական ավարտի։

«Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած կհավաքվենք այստեղ, այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված նիստը։

Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև։

Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթական կնքող»-հավելեց Բագրատ Սրբազանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում