WhatsApp-ում երեք նոր գործառույթ է ավելացել

WhatsApp-ում երեք նոր գործառույթ է ավելացել

WhatsApp մեսենջերը մշակողները հայտարարել են աուդիո և վիդեոզանգերի դեպքում երեք նոր գործառույթների ներդրման մասին։ Այդ մասին գրված է ընկերության բլոգում։

Գլխավոր նորամուծությունը դարձել է վիդեոհանդիպման մասնակիցների թվի մեծացումը՝ 8-ից հասցվելով 32 հոգու։ Նաև զրույցի ակտիվ մասնակցի գործառույթ է լավարկվել․ թարմացումից հետո արդեն նրա պատուհանը ավտոմատ կերպով տեղակայվում է էկրանի վերևի մասում և ավելի արտահայտիչ է դառնում խոսողը։

Նորամուծություններից մեկն էլ տեսախցիկից ու սմարթֆոնի էկրանից համաժամանակյա  հեռարձակման հնարավորությունն է, ինչն ընդլայնում է շնորհանդեսների ու ցուցադրության ֆունկցիոնալ հնարավորությունները։

Հայտարարված բոլոր նորամուծությունները հասանելի կդառնան անհատական համակարգիչների ու սմարթֆոնների վրա՝ WhatsApp  հավելվածում՝ մի քանի շաբաթվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում