Արևմուտքը չի կարող խանգարել Իրանի միջուկային ծրագրին․ Ալի Շամխանի
Նմանատիպ
Իրանի միջուկային ծրագիրը հավատարիմ կմնա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և չի ենթարկվի ԱՄՆ և արևմտյան երկրների ճնշումներին։ Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի քաղաքական հարցերով խոհրդական Ալի Շամխանին։
«Իրանի միջուկային ծրագիրը հենվում է ազգային կամքի և զարգացման ռազմավարության վրա։ Այն հավատարիմ է մնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին ու երաշիքներին և չի ենթարկվելու որևէ ճնշման»,-Շամխանին գրել է X-ի իր էջում։
Հունիսի 5-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհուրդը նոր բանաձև է ընդունել, որում քննադատում է Իրանին, իբր, գործակալության հետ բավարար չափով չհամագործակցելու համար։ Բանաձևն առաջարկել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Ռուսաստանն ու Չինաստանը փաստաթղթին դեմ են քվեարկել՝ Արևմուտքի մոտեցումը համարելով անարդյունավետ։
Հունիսի 8-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն ու Վաշինգտոնը մտադիր են ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի հասնեն, այսպես կոչված, «նրա կողմից տարածաշրջանն ապակայունացնող քայլերի դադարեցմանը» և միջուկային ծրագրի վերաբերյալ իրանական դիրքորոշման փոփոխությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում