YouTube-ում ավելացել են միանգամից մի քանի նոր գործառույթներ ու ներկառուցված արհեստական բանականություն
Նմանատիպ
YouTube-ի մշակողները հայտարարել են մի քանի նոր գործառույթների ներդրման մասին, որոնք կհեշտացնեն դիտողների ու կոնտենտը ստեղծողների փոխազդեցությունը։
Առաջին նորամուծությունը, ըստ Google-ի աջակցման կայքի հրապարակման, արհեստական բանականության չաթ-բոտն է, որը դեռևս հասանելի է սահմանափակ թվով անգլալեզու օգտաերերի։ Այդ գործառույթը վերլուծում է չաթում առկա հաղորդագրություններն ու առանձնացնում բանալի բառերը։
Android-ի որոշ օգտատերերի համար հասանելի է դարձել «Google օբյեկտիվ»-ում որոնման տողը՝ YouTube-ի տեսանյութերում առկա լուսանկարների հիման վրա։
Բլոգերների համար երկու նոր գործառույթ է ավելացել՝ QR կոդի գեներացիան՝ ալիքի համար, որը հեշտացնում է բջջային սարքերից բաժանորդագրությունը, ինչպես նաև Shorts-երի ստեղծման էֆեկտների համախումբը։ Ներկա պահին նոր ավելացված էֆեկտները հասանելի են կոնտենտ ստեղծողների ընտրված խմբի համար, սակայն YouTube-ը պատրաստվում է ընթացիկ տարվա մեջ նոր գործառույթներին հասանելիություն ապահովել բոլոր օգտատերերի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում