Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիրը F16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ
Նմանատիպ
Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիրը F16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ
Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի հետ ստորագրած պայմանագիրը F16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
«Պայմանագրերը կնքվել են։ Մանրամասների վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են պատվիրակությունների միջև։ Մանրամասները, որոնք ի հայտ կգան ընդունված որոշումներից հետո, ավելի ուշ կներկայացվեն հանրությանը»,- նշել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել էր Թուրքիայի կողմից պաշտոնական նամակի ստորագրումը, որը հավաստում է 23 մլրդ դոլար արժողությամբ 40 միավոր նոր F-16 տեսակի 70 հատ կործանիչներ ներառող ռազմական վաճառքի փաթեթը։
«Թուրքիան ստորագրել է F-16-ներ գնելու առաջարկի և դրա ընդունման նամակը։ Վաճառքը ներդրում է ՆԱՏՕ-ի փոխգործունակության մեջ և կաջակցի Միացյալ Նահանգների, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դաշինքի ազգային անվտանգության շահերին: Կարող եք հիշել, որ որոշ ժամանակ տևեց այս կոնկրետ վաճառքն ավարտին հասցնելու համար, և մենք ուրախ ենք տեսնել, որ այն առաջ է ընթանում»,- ճեպազրույցում հայտարարել էր պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում