Թուրքական ընկերությունները հայտնվել են Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների տակ
15/06/2024 19:31
Նմանատիպ
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման ընդունման մասին:
Նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև մոսկովյան բորսան: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է 50 ընկերություն, դրանց թվում են նաև թուրքական ընկերություններ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքով, քայլը միտված է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանի ռազմական ներուժը թուլացնելուն:
Ի պատասխան սահմանված պատժամիջոցների, ռուսական կողմը հայտարարել է հունիսի 13-ից դոլարով և եվրոյով գործարքների ամբողջական դադարեցման մասին:
Մեծ Բրիտանիայի պատժամիջոցերին նախորդել էր ԱՄՆ-ի նմանատիպ որոշումը: Այս դեպքում պատժամիջոցներ էին սահմանվել 300 ընկերության նկատմամբ, որից 13-ը միայն թուրքական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում