Microsoft-ը Windows-ից ջնջել է ինքնաբերաբար հայտնվող ծրագրերը

Microsoft-ը Windows-ից ջնջել է ինքնաբերաբար հայտնվող ծրագրերը

Microsoft ընկերությունը հայտնել է, որ ջնջել է Windows-ում ինքնաշխատ կերպով հայտնվող Copilot-ը։  Այդ մասին տեղեկանում ենք ընկերության կայքից։

Մարտի վերջին օգտատերերը սկսել էին նկատել, որ ներբեռնված հավելվածների շարքում հայտվել է նաև Copilot-ը։ Այս հանգամանքը ստիպել է ընկերությանը թարմացնել օպերացիոն համակարգը։

Միևնույն ժամանակ, Microsoft-ը հայտնել էր, որ տվյալ հավելվածը անվտանգային առումով ոչ մի վտանգ չի ներկայացնում, տվյալներ չի հավաքագրում։ Հիմա արդե ծրագիրը հանվել է Windows-ի բոլոր տարբերակներից։

Ընթացիկ տարվա մայիսին Microsoft-ը ներկայացրել է արհեստական բանականությամբ հագեցած համակարգիչներ՝ Copilot+ PC սերտիֆիկատներով։ Նորամուծություններից մեկը՝  Recall-ն օրինակ, արհեստական բանականության օգնությամբ ստեղծում է սքրինշոտեր՝ օգտատերերի պատմություններից, որպեսզի հետագայում կարողանա վերադառանալ իր առաջադրանքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում