ԱՄՆ Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը կժամանի Հայաստան

ԱՄՆ Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը կժամանի Հայաստան

ԱՄՆ Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ, Ռիչարդ Վերման կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին։

Պետքարտուղարի առաջին տեղակալը կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների համայնքային և նահանգային պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը։ Նրան կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, որը ղեկավարում է պետքարտուղարության նորաստեղծ ենթազգային դիվանագիտության թիմը, և Կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։

Պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում