iPhone սմարթֆոններում արհեստական ինտելեկտի նոր գործիքները կհայտնվեն աստիճանաբար
Նմանատիպ
Արհեստական ինտելեկտին առնչվող գործառույթները iOS 18-ում կներդրվեն աստիճանաբար՝ մինչև 2025թ․։ Այդ մասին հաղորդում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով Apple-ի մշակողների ամենամյա WWDC 2024 կոնֆերանսի շրջանակում արված հայտարարություններին։
Համաձայն աղբյուրի՝ iPhone-ներում ու Apple-ի մյուս սարքավորումներում նեյրոցանցային գործառույթին առաջինը հասանելիություն կստանան այն մշակողները՝ մինչև ընթացիկ տարվա aվարտը։ Մնացած օգտատերերը նորամուծությունից օգտվել կկարողանան 2025թ․։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ որոշակի գործառույթներ հասանելի կլինեն միայն որոշակի շրջանակի համար։
Նշվում է, որ Apple-ը դեռևս համաժողովի շրջանակում նախազգուշացրել էր, որ արհեստական բանակության ոչ բոլոր գործառույթներն են հասանելի լինելու 2024թ․։ Apple Intelligence-ի նախնական տարբերակը վերլուծության և ծանուցումների տեսակավորման համար կստանա գործիքներ՝ արհեստական ինտելեկտի հիման վրա։
2025թ․ պլանավորվում է լրացուցիչ լավարկել ձայնային օգնականի՝ Siri-ի գործառույթը։ Հաղորդվում է նաև, որ 2024թ․ ավարտին կներդրվի նաև ChatGPT-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում