ԱՄՆ-ի փոխնախագահը կմեկնի Թուրքիա

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը նոյեմբերին կայցելի Թուրքիա: Այս մասին  հայտարարել է Սպիտակ տունը` նշելով, որ մեկ շաբաթ տևելիք շրջագայության ընթացքում ԱՄՆ փոխնախագահը Թուրքիային զուգահեռ կայցելի նաև Մարոկկո և Ուկրաինա:

Մարոկկոյում տեղի ունենալիք 5-րդ Գլոբալ ձեռնարկատիրական գագաթաժողովին Բայդենը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը: Ուկրաինայում և Թուրքիայում ԱՄՆ փոխնախագահը շփումներ կունենա այդ երկրների ղեկավարների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում