Պուտինն ու Զելենսկին անդրադարձել են ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին
17/06/2024 14:56
Նմանատիպ
Կիևը պատրաստ է հենց վաղը բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ պայմանով, որ Ռուսաստանը «հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»: Այս մասին Շվեյցարիայում կայացած համաժողովից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ի պատասխան Զելենսկու հայտարարության, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը չի հերքում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը՝ միաժամանակ կոչ անելով Արևմտյան երկրներին։
«Զելենսկին այն մարդը չէ, ում հետ դուք կարող եք գրավոր արձանագրել Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունները, դա դե յուրե անօրինական կլինի։ Տեսնենք, թե արդյո՞ք Զելենսկին պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ավելի չվատթարացնի իրավիճակը»,-նշել է Պեսկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում