Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY ցուցահանդեսի բացմանը

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY ցուցահանդեսի բացմանը

«Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Նախարար Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ»,-նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում