ԵՄ-ում պատրաստություն է անցել շուրջ 55 ուկրաինացի զինվորական
17/06/2024 20:24
Նմանատիպ
Եվրոպական միությունը ներկա դրությամբ պատրաստել է շուրջ 55 հազար ուկրաինացի զինծառայողի և մտադիր է շարունակել իր այդ գործունեությունը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Միխել վան դեր Լաանը։
Նա հիշեցրել է, որ այդ ծրագիրը մեկնարկել է կես տարի առաջ։
«Այդ ժամանակահատվածում եվրոպական տարածքում մենք պատրաստել ենք շուրջ 55 հազար զինվոր՝ հիմնականում Լեհաստանում և Գերմանիայում, ինչպես նաև Իսպանիայում, Իտալիայում, Չեխայում, Լիտվայում, Լատվիայում և այլն։ Հաջորդող ամիսներին մենք մտադիր ենք անել ավելին՝ հիմնվելով Ուկրաինայի գլխավոր շտաբի պահանջների վրա»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ, վան դեր Լաանը չի ժխտել, որ Ուկրաինայում ընթացող պատերազմն ուղիղ սպառնալիք է նաև Եվրոպական միությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում