Նրանք, ովքեր լուռ են այսօր, ողջ կյանքում այդպես ծնկած ու ստրկացած լուռ էլ կմնան․ Բագրատ Սրբազան
Նմանատիպ
Նրանք, ովքեր լուռ են այսօր, այդպես լուռ էլ կմնան ողջ կյանքում, գերված, ստրկացած, ծնկած, առանց պատվի ու արժանապատվության։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Մեզ համար տարօրինակ չէր նաև միջազգային կառույցների լռությունը, բայց մենք ենք մեր տունը կառուցողը, մենք ոչ մեկից ո՛չ սպասելիք ունենք, ո՛չ ակնկալիք։ Եթե իրենք կարող են խոսել արդարության մասին, թող խոսեն, բայց թող մեզնից խնդրանք չսպասեն։ Բավ է երկակի ստանդարտներով ապրելը։ Մենք իրենց ասել ենք, որ այս շարժումից իրենց վախենալու ոչինչ չունեն, հակառակը, այս շարժումն իրենց նույնպես բերելու է իրական գործընկերություն»,-հավելեց նա։
Խոսելով շարժման հետագա ընթացքի մասին, Բագրատ Սրբազանը ասաց․ «Մենք պատկերացնում ենք, որ սեփական ժողովրդի վրա ռումբեր կիրառող իշխանությունը հեշտ հեռացող չէ, բայց հեռացող է։ Հետևաբար մեր շարժումը շարունակվելու է ավելի հուժկու ու առավել խորությամբ։ Շարժումը բաժանվում է երկու մասի, մինչև հունիսի 12 ու 12-ից հետո։ Առաջին փուլում մենք հաջողության ենք հասել, մեր ժողովուրդն արթնացել է և ցույց է տվել, որ այլևս այսպես անպատիվ ապրել չի ուզում»։
Իր խոսքում Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև արցախցիներին, նշելով․ «Ես ամաչում եմ, որ ձեզ դիմում եմ Երևանում, ամաչում եմ, որ ձեզ տնավեր դարձրաձ մարդկանց հրամանով ձեզ վրա ձեռք են բարձրացնում։ Ինձ կներեք, ժողովուրդ ջան, ինձ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում