Ռամոս. Կարլո Անչելոտին հիանալի անձնավորություն է
28/10/2014 12:07
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը գովեստի խոսքեր է հղել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հասեցին: Ռամոսն ընդգծել է, որ իտալացի մասնագետը հիանալի հասկանում է ֆուտբոլիստների հոգեբանությունը և գիտի` ինչպես նրանց հետ շփվի:
-Մենք հիանալի հասկանում ենք իրար: Անչելոտին եղել է ֆուտբոլիստ և գիտի, թե ինչ է նշանակում խաղադաշտ դուրս գալ: Ոչ բոլորը կարող են նույնն ասել իրենց մասին: Կարլոն հիանալի անձնավորություն է: Նա հրաշալի համակարգում է այն խաղացողների աշխատանքը, ովքեր դաշտ են դուրս գալիս և նրանց աշխատանքը, ովքեր խաղային պրակտիկա չունեն: Անչելոտին թիմում լավ մթնոլորտ է ստեղծում,-Ռամոսօ խոսքը մեջբերված է «AS» պարբերականից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում